Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սոֆի Լորենի գաղտնիքները

Սոֆի Լորենի գաղտնիքները

Թվում է, թե նրա գեղեցկությունը չի ենթարկվում ժամանակին. 78 տարեկան հասակում Սոֆի Լորենը շարունակում է  շրջապատողներին  զարմացնել  և հիացնել իր հոյակապ արտաքինով: Գաղտնիքը շատ պարզ է. շրջապատող աշխարհի հետ համերաշխ ապրել և մշտապես հոգ տանել սեփական օրգանիզմի մասին:

 

Նրա սննդակարգը

 

Դերասանուհին սնվում է օրական 3 անգամ, փոքր չափաբաժիններով, չի օգտագործում սպիրտային խմիչքներ, հրաժարվում է յուղով տապակած մթերքից: Ինչպես իտալացիների մեծ մասը, այնպես էլ Սոֆի Լորենը պաշտում է սպագետին, բայց միայն պատրաստում է լոլիկի սոուսով: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ կազմակերպում է երկօրյա բեռնաթափման օրեր. ուտում է միայն թարմ մրգեր և խմում առանց շաքարի բնական հյութեր: Այդկերպ մաքրվում է մարսողական ուղին և դանդաղում են ծերացման գործընթացները:

 

Նրա օրվա ռեժիմը

 

Սոֆի Լորենը կարծում է, որ առողջական և գերազանց ֆիզիկական վիճակի հասնելու համար հարկ է ճիշտ կազմակերպել օրվա ռեժիմը: Քնել ամեն օր ամենաքիչը ութ ժամ և պարբերաբար զբաղվել սպորտով: Նա պառկում է քնելու երեկոյան ժամը 9-ին, իսկ արթնանում առավոտյան ժամը 6-ին: Մեկ գավաթ սուրճ խմելուց հետո, Սոֆին 45 րոպե զբաղվում է ֆիզիկական վարժություններով, ապա ուղևորվում է իր այգին` զմայլվելու ծաղիկներով ու դրանց բույրերով: «Երբ առավոտյան չեմ հասցնում ինքս ինձնով զբաղվելու, ապա ամբողջ օրն ինձ վատ եմ զգում»-հայտարարում է դերասանուհին:

 

Նրա գեղեցկությունը

 

Լոֆի Լորենի կարծիքով, որպեսզի մաշկը միշտ գեղեցիկ  ու թարմ տեսք ունենա, հարկ է այն խոնավացնել, ընդ որում ոչ միայն արտաքինից այլև ներսից: Դերասանուհին օրական խմում է 2 լ հանքային ջուր, որն օգտակար է մաշկի համար, մաքրում է երիկամները, դրանք ազատելով թունավոր նյութերից: Բացի այդ, նա ամեն օր խմում է մեկ բաժակ յոգուրտ` 1 գդալ գարեջրի խմորիչով խառնած: Այս կոկտեյլը, նրա կարծիքով մաշկին առաձգականություն և մազերին փայլ  է տալիս: Իսկ կնոջ գեղեցկության ամենալավ արտահայտված ձևը պարզությունն ու հանգստությունն է:

 

Նրա սերը

 

Սոֆի Լորենին են վերագրել սիրային հարաբերություններ Քերի Գրանտի և Պիտեր Սելերսի հետ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք միայն անհիմն խոսակցություններ ու ասեկոսեներ էին: Դերասանուհու սիրտն ընդմիշտ տրված էր միակ տղամարդուն.  իր ամուսնուն և երկու տղաների հորը` Կարլո Պոնտիին, ով մահացավ 2007 թվականին, 94 տարեկանում: Ընդամենը 8 ամիս էր մնացել, որ նրանք նշեին իրենց համատեղ կյանքի կեսդարյա հոբելյանը: Ամուսնու հուղարկավորության ժամանակ Սոֆին ասել է «Մեր սերը Աստծո նվերն էր, որը տրվում է միայն եզակի անձանց»:

 

Նրա կյանքը

 

Սոֆի Վիլանիի Շիկոլոնեի (այդպես է նրա իսկական անունը) սոված և դժվար մանկությունն անցել է Նեապոլին մոտ Պիցուոլի բնակավայրում, որտեղ նրան բերեցին Հռոմից, ծնվելուց անմիջապես հետո: Շատ նիհար, բարձրահասակ և անշուք աղջիկը 15 տարեկան հասակում փոխակերպվեց բարեկազմ գեղեցկուհու` վառ և տպավորվող դեմքով, ով վերջիվերջո ճանաչվեց XX դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը: 2007թ. 72-ամյա դերասանուհին մերկ լուսանկարվեց «Պիրելի» հայտնի օրացույցի համար: 

 

Լոֆի Լորենը թվերով.

Տարիքը` 78 տարեկան (1934թ., սեպտեմբերի 20)

Հասակը` 173 սմ,

Քաշը` 60 կգ

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. edimka.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ